Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքը պարալիզացվա՞ծ է, ինչպես պարոն Սաղաթելյանն էր խոստանում»․ Անդրանիկ Քոչարյանը՝ փոխոստիկանապետին

Մայիս 18,2022 11:44

«Որ գալիս էիք, այդ պահին Երեւանում ի՞նչ վիճակ էր։ Քաղաքը պարալիզացվա՞ծ է, թե ոչ, ինչպես պարոն Սաղաթելյանն էր խոստանում։ Պարալիզացման իմաստը մեզ այդպես էլ չի բացատրվել, եթե վերաբերում է երկրի անվտանգությանը»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում, դիմելով փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին (լուսանկարում), հարցրեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ոչ քաղաքը, ոչ որեւէ պետական կառույց պարալիզացված չէ։ Ոստիկանությունը հստակ իրականացնում է իր գործառույթները։ Պատվով պետք  է նշեմ, որ մինչեւ օրս իրականացված բոլոր գործողությունների զգալի մասն արվել է օրենքի շրջանակում»,-պատասխանեց Արա Ֆիդանյանը։

Նա նշեց․ «Մոտ քսան օր է, ինչ գործողություններ են, սակայն ոստիկանության կողմից  գեթ մեկ անգամ չի կիրառվել որեւէ հատուկ միջոց, բացառությամբ մեկ դեպքի, այն էլ հատուկ միջոցները եղել են վահաններ։ Պարբերաբար որոշ անձինք փորձում են ներկայացնել, թե ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում»։

Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին փաստեց, որ հանձնաժողովի անդամները քաղաքի տարբեր հատվածներից այսօր հասել են նիստի․ «Չկան ընդդիմադիր գործընկերները, որոնք այդպես էլ պարզ չէ, թե քաղաքի որ հատվածում ինչ խնդիր են լուծում։ Խցանում ստեղծողներն էլ են իրենք, խցանման մեջ մնացողներն էլ։ Պետությունն իր առաջ դրված խնդիրները կատարելով գնում է առաջ»։

Քոչարյանը հետաքրքրվեց նաեւ Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկում մահացած քաղաքացու մասին։ «Այո, սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման արդյունքում»,-հաստատեց Արա Ֆիդանյանը, ինչից հետո Քոչարյանը հավելեց․ «Այստեղ անելիք ունեն պատկան կառույցները, որովհետեւ փակ տարածքներում, եթե նման կոնտինգենտ է հայտնվում, դա վտանգ է երիտասարդ սերնդի համար, որոնք ներգրավված են այս քաղաքական գործընթացներում»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031