«Երեկ հետեւում էի Երեւանում կատարվող իրադարձություններին եւ նկատեցի, որ մեր նոր գործընկերը, որին այդպես էլ մեզ բախտ չի վիճակվել հանդիպելու, Աննա Գրիգորյանի մասին է խոսքը, որ փոխարինել է Արթուր Ղազինյանին, ելույթով հանդես էր գալիս եւ դիմում էր Ներքին հանդի Հասմիկին, որ Սյունիքը վտանգված է։ Երեւանից էր դիմում»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում, նկատի ունենալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժման մասնակից Աննա Գրիգորյանին, ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Եթե տիկին Գրիգորյանն այդպես էլ չներկայանա, որ նրա ներկայությունը հաստատենք հանձնաժողովի նիստում, ես կդիմեմ Ներքին հանդի Հասմիկին, կխնդրեմ, որ դիմի Աննա Գրիգորյանին, որպեսզի նա ավելի շատ մասնակցի մեր աշխատանքներին, որտեղ քննարկվում են երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ երկրի անվտանգության հարցերի հարթակ է համարվում նաեւ հանձնաժողովը, այդ թվում՝ Սյունիքին վերաբերող խնդիրների քննարկումը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ