Իսահակյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում ՀՀԿ-ական ցուցարարների անհնազանդության գործողությունների ժամանակ, ինչպես տեղեկացրել ենք, բերման էին ենթարկում՝ բռնի ուժով:
Ոստիկանների հետ ցուցարարների բախման ժամանակ մի կնոջը գցեցին գետնին:Երբ երկու ոստիկան փորձեցին թեւից քաշելով՝ վեր բարձրացնել՝ նա բղավում էր. «Թող, ջարդած ձեռս ջարդեցիք, դուք եք արել»: Քաղաքացիները բղավում էին, որ շտապօգնություն կանչեն: Կինն էլ անհանգստացած էր. «Մի նկարեք, մերս չտենա»:
Protesters of the ‘Resistance’ movement closed a number of streets since the morning, expressing their protest against the current Government. Yerevan, Armenia
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government

Ձեռքը վնասած կնոջը փորձեց օգնել արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Ցուցարարները բորբոքված էին, ոստիկաններին ասում էին, որ հայ կնոջ հետ այդպես չեն վարվում: Այնտեղ էր նաեւ ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Տեսնելով գետնին գցած կնոջը՝ բղավում էր. «Նիկոլը թուրքի առաջ է ճամփա բացում, հիմա խեղճացած մնացե՞լ եք»:
Ոստիկանները հորդորում էին փողոցի երթեւեկությունը բացել, ցուցարարները հակադարձում էին. «Մարդը վատացել է, երթեւեկությո՞ւնդ է կարեւոր, փոխանակ օգնություն ցույց տաք…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: