Այսօր առավոտյան անհնազանդության գործողությունների շրջանակներում ՀՀԿ-ականները` Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, երթով շարժվում էին Մաշտոցի պողոտայով: Նրանք իրազեկման գործողություններ էին իրականացնում՝ ասելով՝ «դուրս ենք եկել փողոց՝ հանուն Արցախի ու Հայաստանի, մենք չենք ցանկանում, որ թուրքն այստեղ իշխի»:
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government

Վարորդներն ազդանշաններով ողջունում էին ՀՀԿ-ականներին: Ցուցարարները կարճ ժամանակով փակեցին Կորյուն փողոցը, նրանց էին միանում այլ քաղաքացիներ եւս: Այնուհետեւ Իսահակյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում,երբ ՀՀԿ-ականները փակեցին փողոցը, ոստիկանները սկսեցին հրմշտել ու հորդորել, որ բացեն: Շարմազանովը 2 րոպե ժամանակ ուզեց, գործի անցան կարմիր բերետավորները: Ոստիկանները մեջքից բռնելով՝ բերման էին ենթարկում Շարմազանովին, նա բողոքում էր՝ «գալիս ենք, էլի, սպասի»: Շարմազանովն ինքնակամ նստեց ոստիկանական ավտոբուսը՝ երկու ոստիկանի ուղեկցությամբ, մյուս ցուցարարներին ոտքերից ու ձեռքերից 4 հոգով բռնած՝ բիրտ ուժով բերման էին ենթարկում:
Մի ցուցարար բղավում էր. «Մարդ ա վատացել»: Ոստիկանները հորդորում էին զեկուցագիր գրել արդեն բաժնում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: