Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաշինյանի կողմնակիցներն ամեն օր հայերի մի մասին վերջին խոսքով նվաստացնում են, ո՞նց եղավ, որ որեւէ քրեական գործ չհարուցվեց, բայց հարուցվեց այս գործը»․ Ռուբեն Մելիքյան

Մայիս 18,2022 08:05

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ կեսգիշերին մոտ տեղեկացրեց, որ այսօր՝ մայիսի 18-ին տեղի կունենա  պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման հարցով դատական նիստը։ Նա ուղիղ եթեր էր մտել Աջափնյակի դատարանի մոտից, որտեղ ուշ երեկոյան նշանակված էր նիստը՝ Գրիգորյանի կալանավորման հարցով: «Ես եւ իմ գործընկեր Արմեն Մաշինյանը անմիջապես ուղևորվեցինք Աջափնյակի դատարան՝ հույս ունենալով, որ դատարանը կհարգի ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված՝ պաշտպանության համար «բավարար ժամանակ եւ հնարավորություններ» ստանալու  իրավունքը»:  Ու թեեւ մեղադրող կողմը դեմ է եղել նիստի հետաձգմանը, այնուհանդերձ, նիստը հետաձգվեց մինչեւ այսօր: Ժամը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն էր  տարածել, ըստ որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Ըստ ԱԱԾ-ի՝ համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

Ռուբել Մելիքյանը երեկ ուշ երեկոյան դատարանի մոտ կայացած ուղիղ եթերի ընթացքում գործի մասին ասաց հետեւյալը․«Արմեն Գրիգորյանը ոչ հղի կնոջը ավտոյի տակ է գցել եւ սպանել, ո՛չ հայրենիք է հանձնել, ո՛չ հինգ հազար մարդու գլուխ է կերել, մեղադրվում է ազգային արժանապատվությունը նսեմացնելու համար, իր մի հրապարակման մեջ խոսում էր դաշտավայրի բնակիչներ եւ այլն․․․ Ես ինքս դաշտավայրի բնակիչ եմ, նսեմացված չեմ զգում։ Մենք գործ ունենք մարդու հետ, որը մեզ բոլորիս ուրախացնում էր 90-ականներին։ Կարող է մի քիչ էքսցենտրիկ ձեւակերպումներ թույլ տար, բայց խոսքի համար հերիք չէ քրեական գործ հարուցեն, մի հատ էլ ՝ ձերբակալել, մի հատ էլ կալանավորել, մի հատ էլ ասել՝ չէ, արագ կալանավորեք, դա տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ամեն օր հայերի մի մասին, մասնավորապես՝ արցախահայությանը, վերջին խոսքով նվաստացնում են, էդ ո՞նց եղավ, որ որեւէ քրեական գործ չհարուցվեց այդ կապակցությամբ, բայց հարուցվեց այս գործը»։

Նշենք, որ ռուսական Tacc գործակալությունն էլ է անդրադարձել է Գրիգորյանի գործին, գրելով, որ Հայաստանում ձերբակալել են ռուսաստանցի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, ինչի կապակցությամբ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Կարծում եմ՝ հասունանում է հերթական միջազգային սկանդալը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ինքնահռչակմամբ իրավապաշտպան չեն դառնում, ինչքան կարելի է սրան իրավապաշտպան անվանել։ Նա մի խմբի շահեր է ներկայացնում միայն, իրավապաշտպանը նա է ով անկախ քաղաքական, էթնիկ ու սեռական պատկանելիության պաշտպանում է ցանկացած մեկի իրավունքները։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031