Լրահոս
Օրվա լրահոսը

Թոռնիկին կհորդորեմ չմեկնաբանել հանգամանքներ, որոնց վերաբերյալ ինքը պատկերացում չունի. փաստաբան

Մայիս 18,2022 00:33

Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ առերեսման ժամանակ պարոն Չալաբյանը չի ասել Թոռնիկ Ալիյանի խոսքերն իր հետ գործ չունենալու մասով։ Ցուցմունք տալու կամ չտալու առնչությամբ պարզապես կասեմ հետևյալը` չեմ բացառում, որ Թոռնիկին հայտնել են նախաքննության գաղտնիության մասին, սակայն չեն տեղեկացրել, որ այդ գաղտնիությունը կրում է ժամանակավոր բնույթ, և նախաքննության ավարտման պահից, երբ գործի նյութերն այլեւս չեն պաշտպանվի նախաքննության գաղտնիությամբ, խոստանում եմ անձամբ հանրության սեփականությունը դարձնել վկա Թոռնիկի բազմաէջանոց ցուցմունքը։ Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե իբր չեմ կարողանում պաշտպանյալիս ազատել կալանավայրից, պարզապես Թոռնիկին կհորդորեմ չմեկնաբանել հանգամանքներ, որոնց վերաբերյալ ինքը պատկերացում չունի և չփորձել խառնվել պրոֆեսիոնալների աշխատանքին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031