Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց, ովքեր մեր կողքին դեռ կանգնած չեն, ուզում եմ հարցնել՝ դու լա՞վ ես ապրում»․Մամիջանյան

Մայիս 17,2022 23:40

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթը բնութագրեց, որպես հանգիստ զրույց, ասաց, որ զրուցում է հիմնականում այն քաղաքացիների հետ, որոնք դեռ շարժման կողքին չեն։

«Ես ուզում եմ հասկանալ, ներող լինեք, որ դու եմ խոսում, որովհետեւ մենք մի ճակատագիր ունենք, եւ ամենակարեւորը, մենք մի դարդ, մի ցավ  ունենք, մեր երկրի ցավն է, մեր երկրի ապագայի ցավը։ Մենք մի ճակատագիր ենք կիսում, բայց ձեզ ինչ-որ մեկը սովորեցրել է մեզ ատել, խաբել ,ասել է, որ  30 տարի թալանել են, բայց  30 տարի թալանելու ընթացքում երկու պատերազմ ենք հաղթել։ Խաբել, ասել ա,  որ  30   տարի թալանել են, բայց այդ 30 տարում 3 անգամ միջին կենսաթոշակ է աճել, ոչ թե 3  հազար դրամով։ Միջին աշխատավարձն աճել է 3 անգամ, ու ես հիմա այն մարդկանց, ովքեր մեր կողքին դեռ կանգնած չեն, ուզում եմ հարցնել՝ դու լա՞վ ես ապրում։

Մի հատ խնդրում եմ հենց հիմա լայվդ անջատի ու գնա սառնարանիդ դուռը բաց։ Լա՞վ ես ապրում։ Տո լավ, մենակ սառնարանով չի, ճիշտ ես ասում։ Ձեռքիդ տակ քարտեզ կա՞, մի հատ բացիր էլի։ Շուշին մե՞րն ա, Հադրութը մե՞րն ա հիմա։ Այստեղ հավաքված մարդիկ ասում են, որ մերն ա, բայց քո քարտեզով մերը չի։ Քո քարտեզով Սյունիքում ու Գեղարքունիքում թուրքն ա նստած։ Լավ, քարտեզն էլ մի կողմ դիր։ Մի հատ աչքերդ փակիր,բակի ընկերներիդ հիշիր, բարեկամներիդ, ախպերներիդ, դասարանցիքիդ, քանի՞սը չկան, քանիսի՞ն սպանեց, ու էդքանից հետո դու լա՞վ ես ապրում։ Չեմ հավատում։ Դու ո՞նց կարող ես լավ ապրել, եթե քո առողջապահության նախարարը իրավաբան է, տո դու ո՞նց կարող ես լավ ապրել, եթե քո պաշտպանության նախարարը պատմաբան է, ու հիշեցնեմ՝ դու ԳՇ պետ չունես, չնայած պատերազմում ես։

Վերջին 14 տարում քո մայրաքաղաքում տենց դեպք չի եղել, որ մի օրվա մեջ 400-ից ավել քո հայրենակից բռնեն, տանեն քաղմաս, ոչ մի բանի համար, ուղղակի հայրենասեր լինելու համար տանեն քաղմաս։

Էդ ոստիկանների «պրեմյան» ես ու դու ես ենք տվել։ Այսօր, ըստ իմ տեղեկությունների, ոստիկանության բոլոր աշխատակիցները ստացել են աշխատավարձի 100%-ի  չափով պարգեւավճար, մեր հարկերից։ Տո լավ, էլի հայի օջախ ա պահվում, բարով վայելեն, որովհետեւ խուլիգանություն, վայրենություն անող մի քանի տասնյակ ոստիկանը առանց դրա էլ էին անելու, իսկ արժանապատիվ ոստիկաններին ինչքան էլ փող տաս, մեկ ա ,քո պես վայրենի չեն դառնալու։

Հիշո՞ւմ ես, որ ասում էի՝ ինքը իր աթոռը հայրենիքից շատ է սիրում, հիմա ապացուցեմ՝ սահմանին կանգնած պայմանագրային զինվորը հիմա ստանում ա ավելի քիչ, քան իր իշխանությունը պահող ոստիկանների մեծ մասը։

Հետո Մամիջանյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ շարժմանը, եւ եթե չեն ուզում կանգնել հարթակում խոսող առանձին անձանց կողքին, ապա թող կանգնեն պատերազմում զոհված տղաների հարազատների, ծնողների կողքին, ովքեր մասնակցում են հանրահավաքին։

«Լավ, միթե՞ քեզ այնպես են  ներշնչել ատելությունը ինչ-որ մարդկանց նկատմամբ, որ դա ավելի շատ է, քան քո հայրենասիրությունը, միթե՞ ինչ-որ մարդկանց դու ավելի շատ ես ատում, քան սիրում ես քո հայրենիքը։Ես դրան չեմ հավատում։ Գիտե՞ս ինչի համար եմ խնդրում, որ գաս Ֆրանսիայի հրապարակ, որովհետեւ  ուզում եմ, երբ ինչ-որ օտար քեզ ասի՝ դու պատերազմում պարտվել ես, դու կարողանաս ասել՝ ես չեմ պարտվել, պետությունս էլ չի պարտվել, Նիկոլն ա պարտվել, ու մենք դրա համար իրան ռադ ենք արել։ Մեկ էլ, որ գաս, շատ կարեւոր  կլինի հետագայում, այս մղձավանջից հետո, ով էլ երկիրը կառավարի, միշտ կիմանա, որ իշխանությունը ժողովրդինն ա, մի հատ էլ ասենք, թող լավ հիշի ու հասկանա՝ Նիկոլ չկա՛, Նիկոլ չկա՛»,-այսպես ամփոփեց իր զրույցը Մամիջանյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    գամ կողքդ կանգնեմ որ նոր գյումրեցի ծերուկների ծեծենք միասին․․․ ձեր հետ ամեն ինչ ավելի վատ է լինելու, մի ճղեք ձեզ, գնա սերժիկ հայրիկիդ հարցրու թե ինչու, ինքը քեզ կպատմի, դու ջահել ես չես հիշում

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031