Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռնարկ` hաշվապահների եւ ձեռներեցական որոշումներ կայացնող կառավարիչների համար

Մայիս 17,2022 22:30

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարչական հաշվառում եւ աուդիտ» ամբիոնի պրոֆեսորներ Արմեն Ճուղուրյանի եւ Լիանա Գրիգորյանի համահեղինակությամբ պատրաստվել է «Կառավարչական հաշվառում» խորագրով ուսումնական ձեռնարկ, որի հրատարակումը երաշխավորվել է բուհի գիտական խորհրդի կողմից:

Ձեռնարկը նախատեսվում է ոչ միայն հաշվապահների, այեւ կառավարիչների համար, որոնք ձեռներեցական որոշումներ են կայացնում հաշվապահական տեղեկատվությամբ: Հրատարակման արդիականությունը հատկապես ընդգծվում է այն առումով, որ ՀՀ գործարար համայնքում կառավարչական հաշվառմանը պատշաճ ուշադրություն չի դարձվում, եւ պատճառներից մեկը հայալեզու ուսումնական ձեռնարկների պակասն է:

Հեղինակները հույս են հայտնում, որ իրենց համահեղինակած ուսումնական ձեռնարկը ոչ միայն կբարձրացնի տնտեագետ ուսանողների կրթական գործընթացի արդյունավետությունը, այլեւ իր գործնական կիրառումը կստանա կառավարիչների շրջանում:

«Առավոտ» օրաթերթ
14.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031