Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 5000 սպանված տղաների գործը ձեզ չի հուզում, ուրեմն Հայաստանում մենք՝ ծնողներս կիրացնենք դատ ու արդարադատություն»․ Կարին Տոնոյան

Մայիս 17,2022 21:07

Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ընթացքում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները հարթակից պահանջեցին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։

Նաև տեղեկացրին, որ վաղը՝ ժամը 11-ին լինելու են Բաբայան 6 հասցեում՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ պարզաբանում ստանալու քննիչի անգործության մասին։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչները վրդովված են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը հետաձգվել է։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկատվություն  է տարածել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցանք կատարելու մասին տվյալները հիմնված են հանգամանքների վրա, որոնք ենթակա են ստուգման:

5165 շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը, դիմելով դատավորներին ու դատախազներին,  ասաց․ «Խոսքս ուղղում եմ հատկապես գլխավոր դատախազին։ Եթե այս զգայուն,  չափազանց կարևոր գործով ՀՀ-ում չեղավ արդարադատություն, չեմ հավատում, որ որևէ այլ գործով Հայաստանում կլինի արդարադատություն։ Եթե հինգ հազար սպանված տղաների գործը ձեզ չի հուզում, և դուք ընդունակ եք այդպես անբարո վերաբերվել այս գործին, ուրեմն դուք իրավունք չունեք որևէ այլ դատավարություն իրականացնելու և մոտենալու արդարադատությանը։ Հայաստանում մենք՝ ծնողներս կիրացնենք դատ ու արդարադատություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031