Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ պարենային ճգնաժամի մեջ հայտնվելու վտանգ․ էկոնոմիկայի նախարարի պարզաբանումը

Մայիս 17,2022 19:15

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր գյումրեցի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պարարտանյութի պակասորդ այս պահին չկա․ պետությունը սուբիսդավորում է, և այն բոլոր համայնքները, որոնք կազմակերպված ձևով հայտեր են ներկայացրել, ամբողջապես բավարարվել են։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ գյուղացիական տնտեսություններից շատերը չեն կարողացել բավարար քանակությամբ պարարտանյութ ձեռք բերել, նախարարը հորդորեց նման դեպքում կապվել իր գլխավորած գերատեսչության հետ։

Ըստ նրա, այդպիսի խնդիրներ լինում են կառավարության նշած ժամկետները խախտելու դեպքում։

Վահան Քերոբյանը նշեց, որ թե՛ պարարտանյութի և թե՛ ոռոգման ջրի հետ կապված հարցերն այսօր քննարկվել են Շիրակ մարզպետարանում։ Ըստ նրա, իրենց ունեցած տեղեկատվությունը վստահություն է ներշնչում, որ ոռոգման սեզոնին խնդիրներ չեն ունենա։

Մենք հետաքրքրվեցինք, թե պարարտանյութի, սերմացուի, դիզվառելիքի թանկացման պայմաններում պարենային ճգնաժամի մեջ հայտնվելու վտանգ կա՞։

Վահան Քերոբյանը նշեց, որ ամեն ինչ անում են այս ուղղությամբ․բնակչության խոցելի խավերին օգնում են, որպեսզի հաղթահարեն գնաճի հետևանքով կրած վնասները։

«Կառավարությունն իր գործողություններով փորձում է այնպես անել, որ բնակչության խոցելի զանգվածը կարողանա կոմպեսացնել իր կորուստները բարձր գնաճի արդյունքում։

Արդեն այս շաբաթ կառավարությունը կներկայացնի մի նախագիծ, որով հենց թոշակառուների համար ստեղծվելու է հնարավորություն մինչև 10 տոկոս cash back ստանալ, որը կմեղմի գնաճից ստացված վնասները։

Իհարկե, դա վերջը չէ, մենք և մեր գործընկերներն անընդհատ աշխատում ենք, որ բարձր տնտեսական աճի արդյունքները հասանելի լինեն բնակչության բոլոր շերտերին։

Գիտեք, որ կառավարությունն առաջին եռամսյակին ունեցել է 9,6 տոկոս տնտեսական աճ, որը տարածաշրջանի բոլոր երկրների հետ համեմատած՝ էապես բարձր է։ Եվ մեր խնդրը՝ որպես կառավարություն, այնպես անել, որպեսզի տնտեսական աճը պահպանվի նաև տարվա հաջորդ ամիսներին։ Մյուս կողմից էլ այդ տնտեսական աճի բերած արդյունքը հասանելի լինի բնակչության բոլոր շերտերի համար»,- ասաց Վահան Քերոբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031