ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սեյրան Հայրապետյանի նախագահությամբ մայիսի 17-ին հրավիրել է հերթական նիստ։
Օրակարգում ընդգրկված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հեղինակի առաջարկությամբ հետ է վերադարձվել։
Առաջին ընթերցմամբ ընդունված «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից արժանացել է հավանության, և երկրորդ ընթերցմամբ այն ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։
ԱՀ ԱԺ