Լրահոս
Օրվա լրահոսը

39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մարդու առևանգման, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով

Մայիս 17,2022 17:33

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է մարդուն առևանգելու և ազատությունից ապօրինի զրկելու դեպքը:

Հիշյալ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 32-ամյա տղամարդու կողմից, 2022թ. մայիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, ով հայտնել է իր նկատմամբ սպանության սպառնալիքներ կատարելու, իրեն առևանգելու մասին:

Նախնական տվյալներով՝ տարիներ առաջ տեղի ունեցած վիճաբանության շուրջ պարզաբանում է տեղի ունեցել 32-ամյա տղամարդու և նրա ընկերոջ բարեկամի միջև, որի ընթացքում վերջինս, ատրճանակով սպառնալով փախուստի դիմելու դեպքում սպանել, տղամարդու կամքին հակառակ նրան տեղափոխել է իր առանձնատուն, ձեռքերը և ոտքերը կապել, էլեկտրական պտուտակահանով վնասել ձեռքը, բռունցքով հարվածել դեմքին, ստիպել տարբեր աշխատանքներ կատարել: Օրեր անց, 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, օգտվելով ձեռքերը և ոտքերը կապված չլինելու և տանտիրոջ անուշադիր լինելու հանգամանքից, տղամարդը դիմել է փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 133-րդ հոդվածի 1-ին մասով։ Քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է քաղաքացուն առերևույթ առևանգած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1982թ. ծնված բնակիչ է:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, օրենքով սահմանված կարգով կատարվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բնակության վայրի խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են էլեկտրական պտուտակահան, փայտյա մահակ, ապակե կաթուցիչներ` պատերին մոխրացած հետքերով, կռփազենք, կանեփի բույսի սերմերի նմանվող կանաչավուն սերմեր,ծալովի դանակ, կանեփի թփեր:

Երևան քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ մարդու առևանգման, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով, և հարցաքննվել:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031