Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության քննումը հետաձգվել է. Վահան Հովհաննիսյան

Մայիս 17,2022 17:28

«Ոչ միայն հարազատներն են վրդովված, այլեւ փաստաբանները, որովհետեւ այս գործով շարունակվում են անհասկանալի դատավարական իրավիճակները»,-Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը հետաձգվել է։

Նրա խոսքով. «Գլխավոր դատախազությունից ձերբակալման միջնորդությունն ուղարկվել է Զինվորական դատախազություն, այնտեղ ստացել են, եւ, ըստ Զինվորական դատախազության, երեկ առձեռն ուղարկվել է ե՛ւ փաստաբաններին, ե՛ւ Քննչական վարչություն։ Մենք քննիչից պարզեցինք, որ ինքը ձերբակալման միջնորդությունը դատախազությունից չի ստացել այն դեպքում, երբ առձեռն են ստացել»,- ասաց նա։ Փաստաբանի խոսքով՝ այդ հետաձգումն առաջացրել է ծնողների դժգոհությունը:

«Եթե Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին մյուս դիմումներում բազմաթիվ հանգամանքներ էին նշված, եւ դրանցով կարելի էր քննություն անցկացնել, ապա մեր դեպքում մեր դիմումը վերաբերում է միայն Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին արված հայտարարությանը: Ըստ ծնողների՝ ապրիլի 13-ի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը տվել է խոստովանական ցուցմունք, եւ դրա համար լրացուցիչ պարզաբանման որեւէ հանգամանք չկա»։ Ըստ նրա՝ առնվազն կասկածով անձը կարող էր ձերբակալվել, որից հետո քննություն իրականացվեր. «Հիմա առնվազն կասկածը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ առկա է, որի համար մենք միջնորդություն էինք անցկացվեր. «Նա պետք է ձերբակալվեր, որից հետո հայտներ իր հիմնավորումները»:

Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի էլ հարցաքննվել, ինչը ծնողների շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկատվություն  է տարածել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցանք կատարելու մասին տվյալները հիմնված են հանգամանքների վրա, որոնք ենթակա են ստուգման:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031