Լրահոս
Օրվա լրահոսը

2022թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 95.5 մլրդ դրամով. «ԼՈՒՅՍ»

Մայիս 17,2022 16:50
hark

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2022թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես՝ 2022թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարումը ընդհանուր առմամբ պլանից շեղվել է շուրջ 95.5 մլրդ դրամով:

Վերլուծությունը ցույց է տվել, որ.

  • ՀՀ պետական բյուջեի կատարումը 2022թ. առաջին եռամսյակում չի համապատասխանել նախօրոք պլանավորվածին: Եկամուտները հավաքագրվել են ավելի շատ, քան պլանավորվել էին, սակայն նախատեսված ծախսերն իրականացվել են ոչ ամբողջությամբ: Արդյունքում ձևավորվել է7 մլրդ դրամ հավելուրդ՝ բյուջեով պլանավորված 66.8 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն՝ շեղվելով շուրջ 95.5 մլրդ դրամով: Ստացվում է, որ կառավարությունը տնտեսությունից հավաքագրում է հարկերը, սակայն չի ծախսում՝ այդպիսով նվազեցնելով տնտեսական ակտիվությունը:
  • Առաջին եռամսյակում ոչ ամբողջությամբ են իրականացվել ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերը՝ նախատեսված 718 միջոցառումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են ընդամենը 586-ը կամ6%-ը: Թերի են իրականացվել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ոռոգման համակարգի առողջացման, ճանապարհային ցանցի բարելավման (այդ թվում՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում), սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրերը և այլն: Վերջիններս միտված են մեծացնելու ՀՀ տնտեսության պոտենցիալը, իսկ դրանց թերակատարումը վտանգում է ոչ միայն ընթացիկ, այլ նաև ապագա տնտեսական աճը և տնտեսական զարգացումը: Ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է 89.6 մլրդ դրամ։
  • 2022թ. հունվարին գրանցվել են տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ, դրանք փետրվարից սկսել են դանդաղել, իսկ ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունների արդյունքում աճի տեմպն ավելի է դանդաղել: Իրավիճակն առավել բարդանում է գնաճի անընդհատ արագացող տեմպի պայմաններում, որին արձագանքելով՝ կենտրոնական բանկը բավական մեծ քայլերով պարբերաբար բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս պայմաններում և՛ հարկաբյուջետային, և՛ դրամավարկային քաղաքականությունները 2022թ. առաջին եռամսյակում տնտեսության վրա ունեցել են զսպող ազդեցություն: Սակայն, եթե դրամավարկային քաղաքականության դիրքի խստացումը որոշ չափով արդարացված է՝ գնաճի տեմպը զսպելու նպատակով, ապա հարկաբյուջետային քաղաքականության զսպող լինելու հիմքում ընկած նպատակները տեսանելի չեն:
  • Ռուս-ուկրաինական հակամարտության բացասական ազդեցությունների (որոնք արդեն իսկ արտացոլվել են արդյունաբերության և արտահանման ցուցանիշներում) մեղմման ուղղությամբ դեռևս որևէ էական ծրագիր չի իրականացվել և բյուջեի պլանում որևէ փոփոխություն չի կատարվել: Ստացվում է, որ կառավարությունը պատրաստվում է սպասել մինչև բացասական ազդեցություններն ամբողջությամբ տեղափոխվեն ՀՀ տնտեսություն, ինչից հետո միայն կներկայացնի գործողությունների որոշակի իրավիճակային պլան: Սակայն դա միանշանակ կլինի ուշացած, և չի հաջողվի չեզոքացնել տնտեսական իրավիճակի վատթարացումը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է «ԼՈՒՅՍ» հիմնադրամի պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

 «ԼՈՒՅՍ» տելեգրամյան ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031