Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Մայիս 17,2022 16:36

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա և Մ.Խորենացի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, 1998թ. ծնված տղամարդը «BMV-750» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Խանջյան փողոցում գործող հայտնի «Սոլո» բարի տնօրենն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031