Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Աղամալյան. «Բավական ուժեղ հավաքական ենք ձեւավորել»

Մայիս 17,2022 15:31

Մայիսի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անունները, որոնք կպաշտպանեն Հայաստանի մարզական դրոշի պատիվը: Մեր ընտրանին ներկայացուցիչ ունենալու է բոլոր քաշային կարգերում: Նրանք են. 48 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 51 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 54 կգ՝ Ջանիկ Սահակյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Կարեն Տոնականյան, 63,5 կգ՝ Հովհաննես Բաչկով, 67 կգ՝ Գուրգեն Մադոյան, 71 կգ՝ Նարեկ Զաքարյան, 75 կգ՝ Վախթանգ Հարությունյան, 80 կգ՝ Համբարձում Հակոբյան, 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, 92 կգ՝ Նարեկ Մանասյան, +92 կգ՝ Դավիթ Չալոյան:

Ավելի վաղ Կարեն Աղամալյանը Aravot.am-ին ասել էր, որ ձեւավորվել է բավական ուժեղ եւ հավասար կազմ, որի ուժերին հավատում է, եւ որ Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականից տեսնում է առնվազն հինգ մեդալակրի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031