Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված»

Մայիս 17,2022 15:00

Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը:

Այն բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված: Անգամ պաշտպանական կողմի մի շարք դիրքորոշումների, ինչպիսիք են օրինակ` հուլիսի 1-ից հանցակազմի վերացումը, նյութական շահագրգռվածության հասցեատեր երկրորդ անձի բացակայությունը, քննությունից խուսափած չլինելը, ընդհարապես անդրադարձ չկա: Կրկնում եմ` ընդհանրապես:

Որոշումն իրենից ներկայացնում է ընդամենը քննիչի միջնորդության արտագրություն (copy-paste)` պնդումներ, որոնց հիմնավորումները բացակայում են:

Բնականաբար անհապաղ կերպով վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու:

Առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031