Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստագրումը» փաստում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցով հարցազրույցների դիտումները հատեցին մեկ միլիոնի սահմանագիծը»

Մայիս 17,2022 13:57

«Փաստագրում» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցով հարցազրույցների դիտումները հատեցին մեկ միլիոնի սահմանագիծը։
Հանրային հեռուստատեսության յութուբյան ալիքում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2021թ. մայիսի 27-ին տված հարցազրույցի (հարցազրուցավար՝ Պետրոս Ղազարյան), դիտումները հատեցին 1 միլիոնի սահմանագիծը։ Հարցազրույցի հիմնական թեման Արցախի հարցն է՝ 44-օրյա պետերազմի, դրանից հետո ստեղծված իրավիճակի եւ մեր անելիքների մասին։

Նույն հեռուստաալիքին ավելի վաղ` մինչեւ պատերազմը տված մեկ այլ հարցազրույց (27.03.2017, հարցազրուցավար՝ Ագնեսա Խամոյան), որ վերաբերում էր արցախյան հակամարտության կարգավորման խնդրին, դիտումներով ընդհուպ մոտենում է 1 միլիոնի սահմանագծին (շուրջ 960.000 դիտում)։

Քաղաքական խոսքի դիտումների համար սա զգալի թիվ է նաեւ միջազգային չափանիշներով (անգամ նկատի ունենալով աշխարհում տարածված լեզուների բազմամիլիոն լսարանը), իսկ հայ իրականության համար սա բացառիկ է՝ որպես հարցազրույցի ժանրով քաղաքական գործչի ընդարձակ վերլուծական հրապարակային քաղաքական խոսք (յուրաքանչյուրը շուրջ 50 րոպե տեւողությամբ)։

Հատկանշական է, որ դիտումների էական մասը գրանցվել է վերջին ամիսներին, երբ ակտիվացել են արցախյան խնդրի վերջնական կարգավորման մասին խոսակցություններն ու նախաձեռնությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031