Սկզբում այս որոշումը ուժի մեջ էր մինչեւ մայիսի 31-ը, եւ ժամկետը լրանալու դեպքում շախմատիստները ավտոմատ կերպով վերադարձվելու էին իրենց ազգային ֆեդերացիաներ: Սակայն հայտնի է դարձել, որ ՖԻԴԵ-ն նրանց միջազգային մրցումներին մասնակցելու թույլտվության ժամկետը երկարացրել է վեց ամսով: Այս մասին տեղեկացրել է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես գալու թույլտվություն ստանալու համար այս երկու երկրների շախմատիստները պետք է հարցում ուղարկեն ֆեդերացիա:
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի խորհուրդը Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականներին արգելել է հանդես գալ իր հովանու ներքո անցկացվող մրցումներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ