Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը, որն ամբողջ կյանքում եղել է ոստիկանությանը դեմ, այսօր փորձում է ոստիկանությունը սարքել իր նոքյարը». Էդուարդ Շարմազանով

Մայիս 17,2022 13:25

«Ոստիկանության գործողությունները հակաօրինական են։ Դրա մասին խոսել են նաև իրավապաշտպանները։ Դա խոսում է մեկ բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է։ Երեկվա դեպքերն էլ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, չունի իշխանություն, թաքնված է ոստիկանության հետևում։ Բիրտ ուժը դա թուլության նշան է։ Զարմանալին այն է՝ մարդը, որն ամբողջ կյանքում եղել է ոստիկանությանը դեմ, այսօր փորձում է ոստիկանությունը սարքել իր նոքյարը»,- այսօր, անհնազանդության գործողությունների ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտից Երեւանում կրկին անհնազանդության գործողություններ են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել: Փակ էր նաեւ Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ ։

«Այս պայքարը մեկ ամսվա վաղեմություն չունի, սա չորս տարվա պայքար է, պարզապես այն ժամանակ երեք հոգով էինք, հետո դարձանք 13,  հետո՝ 103 հոգի, հիմա արդեն հազարներ ենք։ Պայքարը չպետք է լինի հովհարային անջատումներով։ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի իշխանությունում, այդ մարդը տանուլ է տվել ամեն ինչ։ Ինքը պատերազմի խորհրդանիշ է, մահերի խորհրդանիշ է, տարածքները տալու խորհրդանիշ է»,- հավելեց ընդդիմադիր գործիչը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031