Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Աջափնյակում չի գտնվել գեթ մեկ քաղաքացի, որը բողոքել է երթևեկելի մասը փակելու համար»

Մայիս 17,2022 12:39

Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ, նախկին պատգամավոր եւ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է.

«Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցան Արցախի ու Հայաստանի շարունակական կործանման դեմ սկսված խաղաղ անհնազանդության հերթական ակցիաները: Ակցիայի երթն ընթացել է բացառապես հետիոտների համար նախատեսված մայթերով՝ բացառությամբ մի հատվածի: Ընթացքում, ակցիայի մասնակիցների կողմից, որպես իշխանությունների ազգակործան քաղաքականության դեմ բողոքի նշան, ողջամիտ ժամկետով փակվել են փողոցների երթևեկելի հատվածները, որոնք բացվել են ուղեկցող ոստիկանների առաջին իսկ օրինական պահանջի դեպքում:

Չի գտվել գեթ մեկ քաղաքացի, որը բողոքել է երթևեկելի մասը փակելու համար, ընդհակառակը, շատերն ավտոմեքենաներից, բնակարանների պատուհաններից, խանութներից, կանգառներից ու այլ վայրերից ուղակի ողջունում էին և կարևորում էին շարժման պահանջերը: Շտապ-բուժ օգնության և հրշեջ ծառայության մեքենաներին անիմիջապես ճանապարհ է տրվել:

Ակցիան ավարտելուց հետո, երբ քաղաքացիները հավաքվել էին ճանապարհի մայթեզրին ու պատրաստվում էին հեռանալ, հայտնվեցին ոստիկանության հատուկ վաշտի այսպես կոչված «սև բերետավորները» և առանց որևէ բացատրության, ապօրինի կերպով, վայրենավարի բերման ենթարկեցին մայթին կանգնած քաղաքացիներին: Երբ հարցնում ես՝ ո՞րն է ձեր գործողության իմաստը՝ դեմքի անիմաստ արտահայտությամբ նայում են աչքերիդ ու փորձում քաշքշելով բերման ենթարկել:

Ես այդ տղաներին չեմ մեղադրում, նրանք երևի թե մեղք չունեն, որ իրենց հրաման տվողները թուրք-ադրբեջանական հանձնարարություններն են կատարում (տես Ալիևի և այլ ազերիների հարցազրույցները):

Սա գրում եմ միայն նրա համար, որպեսզի պարզ լինի, թե ինչ աստիճանի անբարո վարք ունեն կապիտուլյանտները:

Ամեն դեպքում, կարևորն այն է, որ համաժողովրդական շարժումն այսօր կատարել է իր հայտարարած գործողությունները. և պայքարը հանուն Հայրենիքի հարատևման շարունակվում է:

Ապրեն բոլոր նրանք (այդ թվում նաև ոստիկանները), ովքեր գիտակցում են, որ Հայաստանը պարտավոր է հրաժարվել Նիկոլից ու նրա խունտայից: Դա օրհասական պահանջ է՝ հանուն խաղաղ ու անվտանգ ապագայի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031