Այսօր Աբովյան փողոցից կարմիր բերետավորները բերման են ենթարկել նաեւ անչափահասներին: Ականատեսներից մեկն Aravot.am-ին պատմեց, որ անչափահաս մի երեխայի վեց կարմիր բերետավորներ, քաշքշելով, ձեռքերը ոլորելով, նստեցրել են ոստիկանական մեքենան:
Կարմիր բերետավորներն անհամաչափ եւ բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ առհասարակ, քաշքշելով, հարվածելով, բերման են ենթարկել փողոցը փակած ցուցարարների մի մասին:
Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտից Երեւանում կրկին անհնազանդության գործողություններ են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել: Փակ է նաեւ Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ