Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտից Երեւանում կրկին անհնազանդության գործողություններ են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել: Փակ էր նաեւ Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Նախ` վիճաբանություն սկսվեց փողոցը փակած ցուցարարների եւ 67 համարի ավտոբուսի վարորդի միջեւ: «Եկեք նստեցեք, քինանք Ղարաբաղ»,- ցուցարարներին առաջարկում էր վարորդը: «Գալիս ենք»,- արձագանքեցին ցուցարարները:
Վարորդին դուր չէր եկել ցույցը, նա ցանկանում էր շարունակել երթեւեկությունը, ապա վիճաբանությունը սահուն փոխանցվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ՝ վերածվելով քաշքշոցի: Ցուցարարներին քաշքշելով, վիրավորական արտահայտություններ հնչեցնելով ոստիկանները բերման էին ենթարկում: Այդտեղ էր նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: Երբ նա փորձեց միջամտել՝ սաստելով ոստիկաններին՝ իրենց գործողությունների համար, լեզվակռիվ եղավ նաեւ ոստիկանի եւ պատգամավորի միջեւ:
«Էս ի՞նչ եք անում, սաղ հայ ազգի պատիվը քցում եք»,- բղավում էր ցուցարար մի կին, երբ ոստիկանները քաշքշելով եւ բիրտ ուժ կիրառելով բացում էին Մաշտոցի պողոտան:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ