Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյանը մնաց մենակ. «Ոստիկանները պարգեւավճար են ստացել ու այսօր պետք է «Նիկոլին բավարարեն»»

Մայիս 17,2022 10:52

«Աղջիկներին բերման են ենթարկել՝ վայրագություններով: Մեր տղաներին՝ գլուխները ասֆալտին հարվածելով՝ տարել են, նույն ձեւ՝ նաեւ աղջիկներին՝ սալջարդեր պատճառելով, դեռ կոտրվածքները՝ չգիտենք: Վայրենավարի բերման են ենթարկել»,- Իսահակյան փողոցում, անհնազանդության գործողության ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտից Երեւանում կրկին անհնազանդության գործողություններ են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում «Դիմադրության» շարժման անդամները փողոցներ են փակել: Փակ է նաեւ Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։



Իսահակյան պողոտայից, որը փակել էին ՀՀԿ-ականները, ոստիկանները նախ տղամարդկանց բերման ենթարկեցին՝ բավական կոպտորեն: Բողոքի գործողությունը շարունակեցին կանայք: Իրավիճակը մի քանի անգամ լարվեց, ապա ոստիկանները սկսեցին նաեւ կանանց բերման ենթարկել՝ նույն կոպիտ վարքագծով: Ընդամենը չորս ցուցարար կին էին, որոնց բերման չէին ենթարկել, նրանց հսկում եւ քայլելիս ուղեկցում էին հինգ տասնյակից ավել կարմիր բերետավորներ: «Նայեք՝ չորս աղջիկ, 44 նիկոլահպատակ չգիտես ովքեր. սա է այսօրվա Հայաստանի դեմքը, սա է Նիկոլի դեմքը»,- հայտարարեց Աննա Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով մայթերից ցուցարարներին սատարող, նրանց ոստիկաններից պաշտպանող քաղաքացիներին: Պատգամավորը վստահեցրեց, որ այս ամենի եւ իրավական, եւ քաղաքական եւ հասարակական գնահատականն, իշխանափոխությունից հետո, տրվելու է:

Մի որոշ ժամանակ ցուցարար չորս կանայք շարունակում էին բողոքի գործողությունը՝ հինգ տասնյակ հասնող ոստիկանների ուղեկցությամբ: Ապա ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ մյուս երեք կանանց: Աննա Մկրտչյանը մնաց մենակ: Նա նորմալ է համարում ոստիկանների նման վարքագիծը, քանի որ, ինչպես ինքը հայտարարեց, տեղեկություն կա, որ երեկ ոստիկանները պարգեւավճար են ստացել ու այսօր պետք է «Նիկոլին բավարարեն»: Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ գնում է ոստիկանական բաժանմունք, որտեղ բերման են ենթարկվել իր ընկերները, նրանց ազատելուց հետո, անհնազանդության գործողությունը կշարունակվի:


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031