Քիչ առաջ բերման ենթարկված Լեւոն Քոչարյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր մտել:
«Մեզ բերման են ենթարկել, փորձում էին կոպիտ ձեւով, լկտի ձեւով, բայց ինչ որ է, էդ ամեն ինչի պատասխանը հետագայում կտրվի: Ինչն է հետաքրքիր, որ մեզ մոտ 8.30-ին են բերման ենթարկել, մոտ 50 րոպե խցանումների միջով բերեցին Զեյթունի բաժին: Հասանք, հետո ասացին՝ տեղ չկա, մեզ հիմա տանում են Էրեբունու բաժին: Չեն էլ կարողանում էս ամեն ինչը կոորդինացնել, կազմակերպել»,- հայտարարեց Լեւոն Քոչարյանը՝ հավելելով, որ բերման ենթարկվածների տրամադրությունը մարտական է:
«Մենք գիտենք ուր ենք գնում, այնպես որ մի վախեցեք բերման ենթարկվելուց: Պայքարը շարունակում ենք, պետք չի գալ բաժին, ավելի լավ է դուրս եկեք եւ շարունակեք այն, ինչ անում ենք»,- ասաց նա: Իսկ նույն միկրոավտոբուսում գտնվողները սկսեցին վանկարկել՝ «առանց թուրքի Հայաստան»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտից Երեւանում կրկին անհնազանդության գործողություններ են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել: Փակ է նաեւ Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ