Մաշտոցի պողոտայում այսօր ընդդիմության ցույցի ժամանակ մեքենան հարվածել է ցուցարար կանանցից մեկին: Վնասվել է կնոջ ոտքը: Ցուցարար տղամարդիկ «բռնագրավեցին» մեքենան, որպեսզի վարորդը չկարողանա հեռանալ: Ոտքի վնասվածք ստացած կնոջ հետ եղած մեկ այլ ցուցարար աղջիկ պնդում էր, որ վարորդը դիտավորությամբ է «մխրճվել» ցուցարարների մեջ: Ցուցարար տղամարդիկ պաշտպանեցին վարորդին այն կանանցից, որոնք միջադեպից զայրացած էին եւ ցանկանում էին «պատժել» վարորդին: Տղամարդիկ թույլ չտվեցին, որ վարորդը՝ երիտասարդ տղա, մեքենայից դուրս գա, նրան հորդորեցին՝ մնալ մեքենայում, մինչեւ կրքերը հանդարտվեն, իսկ կանանց հանգստացնում էին՝ ասելով, որ դիտավորություն չկա, միջադեպը պատահականության արդյունք է:
Թեեւ շտապօգնություն էին կանչել, բայց վնասվածք կինը հրաժարվում էր, պնդում էր, որ տաքսի կանչեն, ինքը տուն գնա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ