Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տղամարդկանց կոպտորեն բերման ենթարկեցին, երթը շարունակեցին կանայք

Մայիս 17,2022 10:12

Երեւանի կենտրոնի խաչմերուկներից մեկում անհնազանդության գործողությունների մասնակիցները մի պահ շուրջպար բռնեցին: Ոստիկաները հեռախոսներով նկարեցին անհնազանդության գործողությունների մասնակիցների շուրջպարը: Իսահակյան փողոցում ավտոմեքենաներից ողջունում էին անհնազանդության գործողությունների մասնակիցներին: Վարորդներից շատերը դուրս էին եկել մեքենաներից ու միացել նրանց: Տերյան-Իսահակյան խաչմերուկում ավտոմեքենաները նույնպես ազդանշաններով սկսեցին սատարել ցուցարարներին, որոնք կանայք էին, քանի որ տղամարդկանց կարմիր բերետավորները կոպտորեն բերման էին ենթարկել:


ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց, որ տղաների գլուխները ասֆալտին հարվածելով կարմիր բերետավորները տարել են. «Դա անում են Նիկոլին բավարարելու համար, նույնիսկ մայթերից քաղաքացիներին բերման էին ենթարկում, որոնք փորձում էին բացատրել, որ բիրտ ուժ չկիրառեն, սակայն բոլորի շորերը պատռելով տարան… Բայց մեզ միանում են քաղաքացիներ, սա խոսում է այն մասին, որ Հայաստանում կոնսենսուս կա, Նիկոլը կհեռանա, մենք կունենանք առանց Նիկոլ Հայաստան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031