Կարմիր բերետավորները անհնազանդության գործողությունների ժամանակ սկսեցին կոպտորեն հրմշտել նաեւ Նաիրա Զոհրաբյանին: Ընդ որում, ավելի վաղ Արմեն Աշոտյանին էին բերման ենթարկել, երբ մայթին էր կանգնած եւ փորձում էր ծաղիկներ դնել Ցեղասպանության հուշակոթողի մոտ:
«Ես բերման ենթարկվելուց չեմ վախենում», – ասաց տիկին Զոհրաբյանը: Նրան նկատմամբ բռնի ուժ կիրառելով ու քաշքշելով տարան- նստեցրին ոստիկանական մեքենա: «Առանց Նիկոլ Հայաստան», – ոստիկանական մեքենայից բարձրախոսով շարունակում էր հայտարարել Նաիրա Զոհրաբյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ