Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կառավարությունում նստած վախկոտը հրաման է տվել մարդկանց բերման ենթարկել». Աննա Մկրտչյան

Մայիս 17,2022 08:50

«Ախպեր հիշի, քո ընկերները զոհվել են, դուք էլ պիտի պայքարեք», – անհնազանդության գործողությունների մասնակիցն ասաց ոստիկաններին, որոնք փորձում էին  բռնի ուժով բացել ճանապարհը: «44-օրվա պատերազմի մասնակից տղերքը մեզ համար մեռան, էդ տղերքը չասին անձրեւ ա, ցուրտ ա, իսկ դուք գործի եք գնում», – ասաց անհնազանդության գործողության մասնակիցը աշխատանքի գնացող քաղաքացիներին: Կարմիր բերետավորները սկսեցին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկել քաղաքացիներին: Նրանք կոպտորեն վարվեցին նաեւ ԱԺ պատգամավորների հետ:


ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ցույց տվեց նրանց դեմքերը. «Դուք տեսաք, թե ինչպես բիրտ ուժի կիրառմամբ մեր  հայրենակիցներին բերման ենթարկեցին, որեւէ մեկը օրինական պահանջ մեզ չէր ներկայացրել, այդ պահին մենք նույնիսկ ճանապարհը չէինք էինք փակել, կարմիր բերետավորները եկան ու մարդկանց բերման ենթարկեցին: Սրանց մեջ կան առանց տարբերանշանի մարդիկ, որոնք պատգամավորի հետ խոսելու ձեւ չգիտեն, օրենք չգիտեն, ուղղակի մարդկանց բերման են ենթարկում: Կառավարության շենքում նստած վախկոտը հրաման է տալիս, որ գան ու բերման ենթարկեն: Երեկ ՔՊ-ականները վայնասուն էին դրել, որ ոստիկանները պետք է ճանապարհները բացեն, որպեսզի չթողնեն խցանումներ լինեն… Վախկոտը՝ կառավարությունում նստած, չի կարող որեւէ մեկիս պարտադրել իր կամքը, միասնական առաջ ենք գնալու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031