Առավոտյան ժամը 8-ից մեկնարկել են անհնազանդության գործողությունները Երեւանում եւ մարզերում: Ցուցարարներից մեկն ասաց ոստիկաններին. «Վարչապետը չի ասե՞լ, որ երեք միլիոն վարչապետ եք, հիմա երեկվանից վարչապետը ես եմ»:
ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ոստիկաններին զգուշացրեց, որ 10 րոպեից փողոցը կբացեն. «Անհնազանդության ակցիան այստեղ գտնվող քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, իրենք դադարեցնելու են 10 րոպեից, խնդրում եմ անօրինականությունների եւ ձեր լիազորությունները գերազանցող գործողությունների չդիմել եւ կարգի հրավիրել սադրիչներին, որոնք այստեղ են եւ փորձում են սադրել»:
Մի կին ոստիկան ասաց, որ անհնազանդության գործողությունների մասնակիցները սահմանափակում են այլոց իրավունքները: Ասպրամ Կրպեյանը խնդրեց, որ նրան տեղեկացնեն իր լիազորությունների մասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ