Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է այլասերվում հասարակությունը

Մայիս 17,2022 10:00

Կա ռուսերեն այսպիսի մի բառ՝ «растление»: Տարբեր երկրների քրեական օրենսգրքերում այդ հասկացությամբ նկարագրվում է հանցագործություն, որը կապված է անչափահասների հանդեպ անբարո գործողությունների, «պղծման» հետ:  Դա ծանր հանցագործություն է, որովհետեւ հանցագործն օգտվում է անչափահասի անփորձությունից՝ այն հանգամանքից, որ հանցագործության օբյեկտը չի հասկանում, թե ինչ են իր հետ կատարում, կամ պատրաստվում են կատարել:

Բայց նույն ռուսերեն բառն օգտագործվում է նաեւ լայն իմաստով՝ որպես այլասերում, եւ այդ իմաստով եզրը օգտագործելի է նաեւ չափահասների նկատմամբ: Սովորաբար խոսվում է իշխանության այլասերման մասին, եւ դա իրոք գոյություն ունեցող համատարած երեւույթ է: Այս դեպքում կարելի է ասել, որ իշխանավորներն առաջին հերթին անբարո գործողություններ են իրականացնում հենց իրենց հոգու հանդեպ, քանի որ բավականաչափ գիտելիքներ, հոգեւոր փորձ չունեն: Ժողովրդական լեզվով փորձի այդ բացակայությունը անվանում են «չտեսություն»: Երբ մարդը զգում է իշխանության համը, նրա մոտ սովորաբար պատրանք է առաջանում, որ ինքը ցմահ զբաղեցնելու է այդ պաշտոնը, եւ, հետեւաբար, նրան կյանքի օրոք իր արարքների համար պատասխանատվության չեն կանչի: «Ինքնաայլասերման» օրինակ է նաեւ, երբ  նախկին լրագրողները, իմանալով, որ օրենսդրական գործիքներ ունեն՝ անելու այնպես, որ իրենց «չկպնեն», մեկը մյուսի հետեւից նման օրենքներ են ընդունում:

Բայց ավելի վտանգավոր է, երբ այլասերում են ամբողջ հասարակությանը՝ դարձյալ, վերջին հաշվով, օգտվելով նրա անփորձությունից: Մանրամասն չանդրադառնալով այլասերման նախորդ փուլերին՝ 30-ականներին իրար վրա մատնագրեր գրելու, իսկ 60-70-ականներին՝ փնթի աշխատելու եւ պետությունից գողանալու խրախուսմանը, պարզապես արձանագրենք, որ այդ ամենն իր հետքն է թողել մեր այսօրվա հասարակության վրա:

Իսկ որո՞նք են այսօրվա այլասերման նշանները: Երկար չնկարագրելու համար պարզապես թվարկեմ ամենաբնորոշ պատումները. «Ո՞ւմ էր պետք էս անկախությունը», «Հոգնեցինք էդ Ղարաբաղից», «Խի՞, Հայաստանում մտավորակա՞ն մնաց՝ սաղ ծախված են», «էս լրագրողներն ամեն ինչ փողով են գրում», «էդ կուսակցությունները, խորհրդարանը՝ սաղ կապիկություն է»: (Կարող եք եւս մի քանիսը թվարկել): Մասամբ այդ պատումներին նպաստում է համացանցը, որտեղ մարդիկ հիմնականում մտնում են իրենց ատելությունը, թշնամանքը, դավադրությունների հետ կապված սեւեռուն գաղափարներն արտահայտելու: Բայց համացանցն, ի վերջո, գործիք է, իսկ համապատասխան մտասեւեռումներով ամորֆ զանգվածի ստեղծումն ունի շահառուներին՝ դրանք նախեւառաջ օրվա իշխանություններն են: Այդ մակարդակի «մարդկային նյութի» հետ ավելի հեշտ է աշխատել են:

Իսկ ի՞նչ փորձառություն է պետք մեր հասարակությանը, որ նրան չայլասերեն: Բնականաբար, ժողովրդավարության եւ օրինականության փորձը: Բայց այստեղ, կարծես թե, փակ շրջան է սկսվում: Դա մի քիչ նման է խորհրդային գրողների խնդրին. որպեսզի Գրողների միության անդամ դառնային, պետք է տպագրված գործեր ունենային, բայց որպեսզի տպագրվեին, նախ պետք է Գրողների միության անդամ լինեին:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Aha says:

    The problem of the amorph and inadequate electorate also exists in most western countries, for example in the US there is a significant critical mass of citizens who believe in all sorts of conspiracy theories. Political parties and actors of course exploit this human type, as the accurately described.

    In which direction should we seek solutions? A look at the Scandinavian countries might offer some ideas, but I think the secret is to have an elite – influential individuals, including in the modern, social-media definition of the term – who will create and shape the value system of society.

    A simple example would be to convince a few Armenian stars who are very active, liked, followed on social media, to include in their morning coffee-ritual Instagram post – along with their designer coffee mug, the silk pajama, and a Buddhist self-discovery quote – a shot of Aravot’s daily editorial page!

    The editorial page would slowly turn into a symbol of intellectual superiority and I guarantee that its number of daily page views would very quickly explode 😉

    • Ջորդանո Գալիլյան says:

      An elite infected by levonism can only ruin the value system of society and produce a nikol-like monster supported by a bunch of “intellectual stars” with their Buddhist self-destroying delusions…

      • Aha says:

        I understand and empathize with your frustration Giordano, sincerely! But the only way to keep one’s sanity is to adopt a hands-off approach i.e. the people chose, if they are stupid or mistaken, so be it, they will pay (have already paid) the price with their lives. Also, injecting some humor in all this might be an effective survival mechanism for the lucid among us!

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “Կարող եք եւս մի քանիսը թվարկել”

    Իհարկե՝ կարելի է թվարկել, բայց ես հարկ եմ համարում նշել միայն դրանցից մեկը՝ այլասերման հիմնադիր, ազգակործան ու նիկոլաստեղծ պատումը. «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Արցախի բեռը մեր ուսերին է»…

  3. gohar says:

    Ինձ իսկապես “դուր” է գալիս կնոջ լուսանկարը, շնորհակալություն: Ով է դա արել: Հայաստանում դա շա՞տ տարածված է։ Նկատի ունեմ հայուհի մոդելին։

Պատասխանել