Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ավարտեց մրցելույթները Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնությունում:
Պայքարի մեջ մնացած մեր միակ ներկայացուցիչը՝ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, քառորդ եզրափակչում միավորներով պարտվեց իռլանդուհի Լիզա Էդելին եւ դուրս մնաց մրցաշարից: Անիին ընդամենը մեկ քայլ չբավականացրեց բրոնզե մեդալ նվաճելուն:
Ավելի վաղ տարբեր փուլերում պարտվել էին 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ՝ Անուշ Գրիգորյանը եւ 54 կգ քաշային Եկատերինե Սիչեւան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ