Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիան և Ֆինլանդիան չեն ընդունել Անկարայի պահանջները

Մայիս 16,2022 22:30

Շվեդիան և Ֆինլանդիան չեն ընդունել Թուրքիայի պահանջները գյուլենական շարժման և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապ ունեցող 33 անձի արտահանձնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը:

Անկարան վերջին 5 տարում Ֆինլանդիայից պահանջել է արտահանձնել 12 (6 գյուլենական և 6 ՔԲԿ-ական), իսկ Շվեդիայից՝ 21 (10 գյուլենական և 11 ՔԲԿ-ական) անձի, որոնք, ըստ թուրքական կողմի՝ կապեր ունեն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված այդ կազմակերպությունների հետ։

33 անձի արտահանման պահանջից որևէ մեկին դրական պատասխան չի տրվել։ 19-ն արդեն իսկ մերժվել են, 5-ը անպատասխան են թողնվել, իսկ 9-ի արտահանձնման պահանջի հետ կապված գործընթացը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Թուրքիան ևս պետք է համաձայնություն տա։ Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, սակայն, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծես «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն» լինեն և ընդգծել է, որ ջերմ չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, իր հերթին, «Reuters»-ի հետ զրույցում շեշտել է, որ Անկարան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առջև դուռը չի փակել, բայց երկու երկրները պետք է հստակ քայլեր անեն ՔԲԿ-ի և Գյուլենական շարժման գործունեության դեմ։

 

Աղբյուր`    Ermenihaber/Trthaber.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031