Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետեւություններ, միանշանակ, արվել են»․ Զասը՝ Փաշինյանի բարձրաձայնած խնդրի մասին

Մայիս 16,2022 20:50

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթնաժողովի  ավարտին այսօր «Շանթ» հ/ը-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվեց, թե ՀԱԿՊ-ում ինչ կարծիքի են այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած խնդրի մասին։ Հիշեցնենք՝ գագաթնաժողովում Փաշինյանն այսօր այդ թվում փաստել  էր, որ Ադրբեջանի՝ ՀՀ տարածք ներխուժմանը ՀԱՊԿ-ը չարձագանքեց այնպես, ինչպես ՀՀ-ն էր ակնկալում։

Ստանիսլավ Զասը նախ նշեց․ «Այո, հարցը քննարկվել է։ Շատ առաջարկներ են արվել՝ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման համար։ Այդ թվում ՀՀ վարչապետն է առաջարկներ արտահայտել։ Առաջարկներ են ներկայացրել նաեւ այլ անդամ-երկրների ղեկավարներ՝ հաշվի առնելով Ղազախստանում կատարվածի հիման վրա փորձը։ Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ համակարգն աշխատել է։ Այո, որոշ խնդիրներ կային, որոնք պետք է հաղթահարել։ Հիմա խնդիր է դրված ներդնել որոշակի կորեկցիաներ, որոնք թույլ կտան խնդիրը լուծել այդ թվում Ղազախստանում։ Հետեւություններ, միանշանակ, արվել են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031