Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ ուժերի՝ Ուկրաինայում ընթացող օպերացիայում մասնակցության հարցը չի դրվել»․ Ստանիսլավ Զաս

Մայիս 16,2022 20:20

Ուկրաինայում իրավիճակը հաշվի առնելով՝ ՀԱՊԿ հավաքական ուժերը հնարավո՞ր է օգտագործվեն Ուկրաինայում, հարցը քննարկվե՞լ է։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթնաժողովի ավարտին այսօր լրագրողներից նման հարց հնչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ «Այո, այսօր հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը գործընկերներին մանրակրկիտ տեղեկացրել է ՌԴ կողմից իրականացվող հատուկ օպերացիայի մասին Ուկրաինայում։ ՀԱՊԿ ուժերի՝ այդ օպերացիայում մասնակցության հարցը չի դրվել եւ չի քննարկվել»,-պատասխանեց Ստանիսլավ Զասը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն այս պահին նախագահում է ՀՀ-ին․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  ելույթ է ունեցել։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք ՀԱՊԿ անդամ պետությունների քանակն ավելանալո՞ւ է։ «Այո, ՀԱՊԿ-ի ընդլայնման ներուժ կա։ Մի բանում եմ համոզված, որ մեր երկրների միջեւ սեպ խրելը ոչ մի բանի չի բերի։ ՀԱՊԿ-ն ամրապնդվելու է, եւ դրանում համոզվեցի նաեւ այսօրվա արդյունքներով։ Ընդլայնում լինելու է, թեեւ կոնկրետ գործընկերների երկրների թիվ չեմ կարող ասել»,-պատասխանեց Ստանիսլավ Զասը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031