Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի դրական արդյունքներին՝ Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։ Այս մասին այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերը չեն դադարում։ Նման պայմաններում իրավիճակի կայունացման առումով կարեւոր դեր է խաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը, որն ապահովում է 2020թ․ նոյեմբերի իննի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը»,-նշեց Ստանիսլավ Զասը։
Նրա խոսքով՝ այդ թվում նշյալը գագաթնաժողովի ընթացքում արձանագրել են ՀԱՊԿ անդամ-պետությունները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ