Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Քրեակատարողական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՀՔԱՎ առաջարկները մեծ մասամբ ընդունվել են

Մայիս 16,2022 20:02

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 19.08.2020 – 08.09.2020թթ․ հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է դիրքորոշում։ Նախագիծը առնչվում է դատապարտյալին մեկուսի պահելու և պատժախցի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին։ Լրամշակված նախագիծը 04․03․2022 թվականի  ներկայացվել է ԱԺ։

ՀՔԱՎ դիրքորոշմամբ ներկայացված առաջարկները մեծ մասամբ ընդունվել էին, սակայն բացասական է այն հանգամանքը, որ դատապարտյալներին մեկուսի պահելու առավելագույն ժամկետների վերաբերյալ կարգավորումները հանվել են և նախատեսվել է անժամկետ, սակայն պարբերական վերանայման ենթակա մեկուսացման կարգավորում, մինչդեռ ՀՔԱՎ դիրքորոշման մեջ հստակ նշվել էր, որ երկարատև մեկուսացումը խիստ բացասաբար է անդրադառնում դատապարտյալի ֆիզիկական կամ հոգեբանական վիճակի վրա և մեկուսացման առավելագույն ժամկետ անպայմանորեն պետք է նախատեսել։

Կազմակերպությունը շարունակելու է հետևողական աշխատանքներ տանել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծում վերոնշյալ  և այլ առաջարկությունների ներառման հարցում։

Մանրամասները՝ այստեղ

 

ՀՔԱՎ հաղորդակցության թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031