Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսեցին Բելառուսից, հիմա հերթը ՌԴ-ինն է․ ՀՀ-ում էլ են խնդիրներ ստեղծում»․ Լուկաշենկոյի ակնարկը

Մայիս 16,2022 19:00

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթնաժողովում այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրաձայնեց այդ թվում Ուկրաինա-ՌԴ պատերազմի համատեքստում հավաքական արեւմուտքի միասնական գործողությունների մասին եւ ակնարկեց, որ միջազգային հարթակներում արեւմուտքը գործում է միասնական, իսկ ահա ՀԱՊԿ անդամ երկրները՝ ոչ այնքան։

«Վստահ եմ, որ եթե մենք անմիջապես հանդես գայինք միասնական ճակատով, ապա չէին լինի իրենց ասած «դժոխային» սանկցիաները։ Տեսեք, թե ինչ միաձայն է քվեարկում եւ գործում Եվրամիությունը, որքան ուժեղ է ներքին կարգուկանոնը։ Այն ավտոմատ կերպով տարածվում է անգամ նրանց վրա, ովքեր համաձայն չեն ընդունվող որոշումների հետ»,-փաստեց Բելառուսի նախագահը։

Նա շարունակեց․ «Հարց է առաջանում, իսկ մե՞զ ով է խանգարում օգտագործել այդ ներքին ներուժը։ Այ այստեղ մենք նրանցից օրինակ պետք է վերցնենք։ Մեզ ուղղակի կճզմեն ու կպատռեն։ Ես դեռ հունվարին եմ զգուշացրել, որ որոշակի արտաքին ուժերի նպատակն է ողջ հետսովետական տարածաշրջանում կայունության եւ զարգացման խաթարումը։ Սկսեցին Բելառուսից, հետո անցավ Ղազախստանին, հիմա հերթը ՌԴ-ինն է, եւ, ինչպես տեսնում եք, ՀՀ-ում էլ են խնդիրներ ստեղծում։ Եւ պետք չէ մտածել, թե սա ինչ-որ մեկին կշրջանցի: Հիմա չափազանց ակնհայտ է, որ չհանդիպելով կազմակերպության դաշնակիցների եւ հետսովետական տարածքում այլ ինտեգրացիոն միավորումների հակազդեցությանը՝ հավաքական արեւմուտքն ավելացնելու է իր ճնշումը»։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ում այս պահին նախագահող ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եւս այս խնդրին է անդրադարձել՝ ասելով այդ թվում հետեւյալը․ «Մեր կազմակերպության անդամ երկրների քվեարկության վերաբերյալ. իհարկե, այդպիսի խնդիր գոյություն ունի: Հաճախ մեր քվեարկություններն այնքան էլ համահունչ չեն, պետք է նկատել, որ սա նոր խնդիր չէ և երկար ժամանակ ուղեկցում է մեր կազմակերպությանը: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը, աշխատանքային կարգով այն բազմիցս քննարկվել է: Ակնհայտ է, որ այն հետագա քննարկման կարիք ունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031