Լրահոս
Օրվա լրահոսը

Կստեղծվի միասնական հարթակ. Նարեկ Մկրտչյանը «առանց փողկապի» ձևաչափով հանդիպում է ունեցել գործարարների հետ

Մայիս 16,2022 13:20

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ կայացել է «առանց փողկապի» ձևաչափով հանդիպում գործարարների հետ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս պահին իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով աշխատանքն ու բարձր արտադրողականությամբ զբաղվածությունը խթանելու, կարիքին համապատասխան սոցիալական աջակցության համակարգը կայացնելու ուղղությամբ:

Բարեփոխումների առանցքում, ինչպես նախարարն է ընդգծել, առանձնակի կարևորվում է գործարար համայնքի հետ երկխոսության զարգացումը՝ քաղաքականությունների և՛ մշակման, և՛ իրականացման փուլերում․

«Որպես աշխատանքի ոլորտի պետական քաղաքականություն մշակող գերատեսչություն մեր ցանկացած որոշում ուղղակի կամ անուղղակի կերպով ազդեցություն է ունենում մասնավոր հատվածի գործունեության վրա, հետևաբար ուզում ենք համատեղ սահմանել ակնկալիքներն ու անելիքները։ Մասնավոր հատվածում կենտրոնացած է մեծ գիտելիք ու ռեսուրս, որն անհրաժեշտ է արդյունավետ համադրել պետական քաղաքականության հետ։ Մասնավոր սեկտորի կողմից հաճախ իրականացվում են մի շարք նախաձեռնություններ, որոնք թեպետ համընկնում են պետական քաղաքականությանը, բայց առանձին գործելու պատճառով չեն ունենում մասշտաբային ազդեցություն։ Այս նպատակով էլ ցանկանում ենք սահմանել համագործակցության լայն շրջանակ, որը թույլ կտա արդյունավետ երկխոսություն ունենալ»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում նախարարն ու տեղակալները ներկայացրել են սոցիալական աջակցության, զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և մի շարք այլ ուղղություններով իրականացվող ոլորտային բարեփոխումները, որին հաջորդել է մասնակիցների հարցուպատասխանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկման արդյունքներն ամփոփելուց հետո ստեղծել միասնական հարթակ, որը հնարավորություն կտա անցկացնել աշխատանքային քննարկումներ՝ հստակ ձևաչափով ու պարբերականությամբ։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031