Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հիմա դուք քամուն ենթարկելո՞ւ եք պատասխանատվության». ոստիկանները ակտ են գրում՝ դրոշով մեքենայի համարները փակելու համար, ցուցարարը համոզում է, որ քամին է մեղավոր

Մայիս 16,2022 12:55

«Ներկայացրել ենք պահանջ, որպեսզի երրորդ գոտին ազատեն, բաց պահեն մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի համար: Բոլորը շատ նորմալ ենթարկվում էին ոստիկանի օրինական պահանջին, ազատում էին երրորդ գիծը, բայց մեքենաներից մեկը հորդորների էր ենթարկվում»,- այսօր այս պատճառաբանությամբ ու հիմնավորմամբ ոստիկանները կանգնեցրել էին «Դիմադրության» շարժման ավտոերթին մասնակցող վարորդներին՝ ավելի կաթվածահար անելով երթեւեկությունը:

Վարորդն էլ արդարանում էր. «Ոնց կարող եք ապացուցել՝ ես օրինական պահանջին ենթարկվե՞լ եմ, թե՝ չէ, աջ եմ քաշել, կանգնել եմ»: Ըստ ոստիկանի, հարկադրված է կանգնել, քանի որ ոստիկանները փակել են ճանապարհը:

Հաղթանակ կամրջի մոտ ոստիկանները կանգնեցրին ու բերման ենթարկեցին «Հայրենիք կուսակցության աջակիցներին: Բերման ենթարկվածների թվում էր նաեւ ԱԱԾ նախկին մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Ոստիկանները հայտարարեցին՝ ով խոչընդոտում է ոստիկաների գործողություններին, նրան էլ ենք տանելու բաժին ու սկսեցին բոլոր վարորդներին բերման ենթարկել: 15-ից ավելի կարմիր բերետավորներով միայն մեկ վարորդի դեմ էին պայքարում՝ նրան բռնի ուժով տեղափոխելու համար:

Աճառյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա հատվածում ոստիկանը արձանագրեց, որ ավտոերթի մասնակիցներից մեկի մեքենայի հետեւի համարները եռագույն դրոշով փակված էին: Ցուցարարներն էլ հորդորում էին քամուն տուգանել, քանի որ ըստ նրանց, քամին էր դրոշը բերել, փակել:

Լրագրողների հարցին՝ հիմա դուք քամուն ենթարկելո՞ւ եք պատասխանատվության, ոստիկանը պատասխանեց. «Լո՞ւրջ եք հարցնում, եթե դուք կարաք քամու հետ հարցազրույց անեք, ես կենթարկեմ պատասխանատվության: Գնացեք քամուց հարցազրույց վերցրեք»: Ցուցարարները վիճում էին, թե՝ «դրոշից է հավանաբար, եթե Ադրբեջանի դրոշը լիներ, այդպես չէին անի»:

Ի վերջո՝ ոստիկանները տեղեկացրին, որ մեքենայի պետհամարանիշները փակելու համար նախատեսված է տուգանք 25 հազար դրամ: Վարորդը ակտի տակ չստորագրեց՝ ասելով, որ բողոքարկելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031