Վաղ առավոտից ընդդիմությունը իրազեկման եւ բողոքի ավտոերթեր է իրականացնում` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Ոստիկանությունը եւ կարմիր բերետավորները բռնի ուժի գործադրմամբ շատերին բերման են ենթարկում: Մյասնիկյան պողոտայի վրա ոստիկանությունը կանգնեցրեց երթը: Նրանք պատճառաբանեցին, թե մեքենաներից մեկի վարորդը խախտել է երթեւեկության կանոնները: Ավտոմեքենայի բեռնախցի վրա փակցված Եռագույնը քամու պատճառով փակել էր ավտոմեքենայի համարանիշը: Սա արձանագրվեց որպես խախտում եւ վարորդը տուգանվեց: Այնուհետեւ ոստիկանությունը մեծ ուժեր կենտրոնացրեց այդ հատվածում, եւ վարորդների մեծ մասը բերման ենթարկեց: Մյասնիկյան պողոտայում երթեւեկությունը վերականգնվեց:
Ավտոմեքենաները կանգնած են Մյասնիկյան պողոտայում, վարորդները բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Նույնն է վիճակը նաեւ Կորյունի պողոտայում: Կարմիր բերետավորները կանգնած են ավտոերթի ճանապարհին եւ կասեցրել են այն: Նրանք չեն արձագանքում լրագրողներին, թե ինչու է ավտոերթը կասեցվում: Կարմիր բերետավորներն առանց հիմնավորման բերման են ենթարկում որեւէ խախտում թույլ չտված վարորդներին: Քաշքշելու արդյունքում վարորդներից մեկի ատամը կոտրվեց:
Կարդացեք նաև
«Մեզ սադրում են, մինչդեռ մենք ոստիկանության բոլոր օրինական պահանջներին ենթարկվում ենք, մեզ տեռորի են ենթարկում», – ասաց վարորդներից մեկը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ