Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դու պատասխան կտաս քո խփելու համար, ես քո դեմքը հիշելու եմ». ոստիկանները բռնի ուժով մեքենաներից դուրս են հանում ավտոերթի մասնակից վարորդներին

Մայիս 16,2022 11:32

Այսօր Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում «Դիմադրության» շարժման ավտոերթին մասնակցող վարորդներին ոստիկանները մեկ առ մեկ կանգնացնում ու բռնի ուժով դուրս էին հանում մեքենաներից:

Տասնյակ կարմիր բերետավորներ մեկ վարորդի թեւը մտնելով՝ բռնի ուժով տանում էին ոստիկանական մեքենաներ: Նրանցից մեկն էլ նստում էր քաղաքացու մեքենան ու վարելով՝ դուրս բերում ճանապարհի երթեւեկելի մասից: «Դու ի՞նչ գործ ունես իմ մեքենայի հետ, սա իմ սեփական մեքենան է»,- բողոքում էին վարորդները:


Մի վարորդ դուռ ու պատուհան փակել, նստել էր մեքենայի մեջ, կարմիր բերետավորները սկսեցին հարվածել մեքենայի պատուհաններին ու դռներին՝ հորդորելով բացել: Ի վերջո սկսեց մեքենան վարել, ոստիկաններն էլ վազում էին ճողոպրող մեքենայի հետեւից:

Զավեշտալի էր, որ ցուցարար վարորդներին բռնի ուժով տարել էին ոստիկանական այն գազելի մեջ, որն անսարք վիճակում էր ու մեքենայի առաջամասից ծուխ էր դուրս գալիս:

Ստիպված վարորդներին սկեցին այս անգամ կրկին բռնի ուժ կիրառելով տեղափոխել ոստիկանական այլ մեքենաներ: Մեծահասակ վարորդներից մեկը փորձում էր պոկել ոստիկանի ուսադիրները, նա բարկացած էր ոստիկաններից մեկի պահվածքից, ասում էր. «Դու պատասխան կտաս քո խփելու համար, ես քո դեմքը հիշելու եմ»: Ոստիկաններն էլ փորձում էին «հոպար, հանգիստ» դիմելաձեւով հանգստացնել:

Մեկ այլ փոքրամարմին վարորդի ոստիկաններից մեկը, դուրս բերելով մեքենայից, պարզապես գրկեց ու այդպես գրկած տարավ ոստիկանական մեքենայի մոտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031