ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների:
Տղերք ջան, շատ քիչ ժամանակ է մնացել: Ինչների՞դ է պետք. ձեր դեմքերը, գործողությունները, խոսքերը` ամբողջը ֆիքսվում է: Արժե՞ արդյոք Նիկոլի կործանարար իշխանությունը պահելու համար` վաղն ամոթով մնալ ընտանիքի ու ընկերների մոտ:
Ոստիկանությունն իրավունք չունի խառնվելու քաղաքական գործողություններին, առավել ևս` խոչընդոտելու նրա օրինական ընթացքը»: