Երեւանի կենտրոնական փողոցներով բազմահազարանոց քայլերթից հետո Ֆրանսիայի հրապարակում վերսկսված հանրահավաքում դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց առաջիկա երկու օրերի անելիքների մասին:
Նա նշեց, որ տասնյակ հազարանոց հանրահավաքները, որ ունենում են երեկոյան, պետք է ունենալ առավոտյան:
Վաղն առավոտվա ժամը 8:00-ից պետք է սկսվեն անհնազանդության գործողություններ, անցկացվեն ավտոերթեր:
Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չի հրավիրվի, բայց ամբողջ օրվա ընթացքում պետք է շարունակվեն անհնազանդության գործողությունները:
Կարդացեք նաև
Երեքշաբթի առավոտյան ժամը 8:00-ից պետք է ամբողջ քաղաքում կրկին տեղի ունենան անհնազանդության գործողություններ: Պետք է կազմակերպվեն առնվազն 80-ից 100 խմբեր, որոնք առավոտյան ժամը 8:00-ից պետք է թողնելով աշխատանք ու առօրյա հոգսեր՝ դուրս գան փողոց:
Իսկ երեքշաբթի 19:30-ին տեղի է ունենալու հանրահավաք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ