Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սրապիոնյան. «Մշակույթի գործիչը պարտավոր է իմանալ ազգայնական եւ ազգայնամոլական քաղաքական եզրույթների տարբերությունը»

Մայիս 15,2022 22:07

Մշակութային գործիչներից մեկը, որն իրեն ազգայնական չի համարում, դիմադրության շարժման հանրահավաքների մասին ասաց, որ Ֆրանսիայի հրապարակում ազգայնամոլական կոչեր են հնչում՝ որպես օրինակ բերելով «առանց թուրքի Հայաստան» կարգախոսը:

Aravot.am-ը  գրականագետ Սերժ Սրապիոնյանին խնդրեց մեկնաբանել այդ հայտարարությունը:

«Եթե մշակութային գործիչ է, պարտավոր էր իմանալ այդ երկու քաղաքական եզրույթների տարբերությունը՝ ազգայնական եւ ազգայնամոլական: Ժամանակին նույնիսկ բոլշեւիկների առաջնորդ Վլադիմիր Լենինը տվեց վելիկոռուսների ազգային շովինիզմի բնութագրումը հայտնի հոդվածում: Նաեւ բազմաթիվ փիլիսոփաներ են տվել ազգայնամոլության բնութագիրը: Ազգայնամոլը բացարձակ իր ազգից բացի, ուրիշ ոչ մի ազգության ապրելու իրավունք, առավելություն, մարդկային որակներ չի ընդունում: Այստեղ, այս հրապարակում չկա գեթ մեկը, որ հային համարի բացարձակ արժեք, իսկ մնացածին ապրելու իրավունք չունեցող, ոչնչանալու ենթակա եւ այլն: Այստեղ գեներացված է մի ատելություն, որի պատճառը մեր մտածողությունը չէ: Դա թուրքերի վարքաբանությունից եկող ատելություն է, որ ծնվել է ոչ թե այսօր, ոչ թե 44-օրյայի ընթացքում:

Նույնիսկ ցեղասպանությունից առաջ էլ դա գոյություն ուներ, որովհետեւ ավելի լավ, քան մենք, թուրքի հետ հարաբերված ժողովուրդ չկա: Մենք թուրքի հետ հարաբերվել ենք մեր հայրենական հողի վրա,  մեր պապերի գերեզմանների հարեւանությամբ եւ անընդհատ պղծվել, անընդհատ ոչնչացվել ենք: Բայց ոչ թե ազգայնամոլ ենք, մշակույթի այդ գործչին եմ ուղղում իմ խոսքը, այլ՝ ազգայնական ենք: Այսինքն, մենք չենք ուզում, որ մեր ազգային արժանիքները, ազգային որակները ստորացվեն ուրիշ ազգերից: Ուրիշ ազգերի մեջ ինչ կա՝ Աստված իրենց հետ, ինչ մեր մեջ կա՝ Աստված մեզ հետ:

Մենք ոչ ոքի չենք արհամարհում, եւ Պարույր Սեւակը դրա բանաձեւը վաղուց տվել է. «Մենք  մեզ ոչ մեկից չենք գերադասում»: Եթե գերադասեինք, ազգայնամոլ կլինեինք: Մենք ազգայնականը չենք գերադասում, բայց չենք էլ ուզում ստորադասել: Սա իմ վերջնական պատասխանն է այդ մարդուն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031