Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նիստի օրակարգում էր նաև առողջական խնդիրներ ունեցող կենդանիների հարցը

Մայիս 15,2022 21:47

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում էին ԵԿԱ նոր բյուջեի քննարկումն ու հաստատումը, Այգու նոր կառուցվածքի հետ կապված անհրաժեշտ միջոցառումների և այլ ընթացիք հարցերի քննարկումը։

Քննարկվեց նաև Հայաստանի երեք բուհերի՝ ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀԱԱՀ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ հուշագրեր կնքելու հարցը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին փորձ ձեռք բերելու, գործնական գիտելիքներ ունենալու և, ի վերջո, հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։

Խորհրդի քննարկման ընթացքում կարևորվեց Այգու աշխատակիցների վերապատրաստումը։
Օրակարգում էր նաև առողջական խնդիրներ ունեցող կենդանիների հարցը։ Մասնավորապես խոսվեց այգու տարեց կենդանիներից մեկի՝ 21 տարեկան ամուրյան վագրի առողջական վիճակի մասին։ Վագրն ունի առողջական բազմաթիվ խնդիրներ՝ երիկամների, ենթաստամոքսային գեղձի, բերանի խոռոչի, ինչպես նաև առկա են պարկելախոցեր, նորմալ չի սնվում, դժվարությամբ են գործում հետին վերջույթները։

Մասնագիտական քննարկման արդյունքում միաձայն որոշվեց կենդանու տառապանքները դադարեցնելու նպատակով քնեցնել նրան՝ հիմնվելով կենդանաբուժական խորհրդակցության վերջնական եզրակացության վրա։

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031