Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան․ «Պետք է հասնել Արցախի ամբողջականացմանն ու Ադրբեջանից դուրս կարգավիճակի հարցի քննարկմանը»

Մայիս 15,2022 19:48

«Մինչեւ 2018 թվականի իշխանափոխությունը մենք ունեինք աշխարհի առջեւ հասկանալի, ներկայանալի եւ ընդունելի արտաքին հարաբերություններ։ 2018-ի 2-րդ կեսից դիլետանտից կապիտուլյանտի վերածված իշխանությունը սկսեց աղավաղել մեր արտաքին հարաբերությունները»,-այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

Նա ասաց, որ խաղաղության օրակարգի անվան տակ իշխանությունները մեր երկիրը դուրս են բերել աշխարհաքաղաքական աճուրդի, որտեղ չկա հայկական շահը, որտեղ Հայաստանը կրկին գլորվում է դեպի օտար շահերի համար հնարավոր հաջորդ պատերազմ։

Զաքարյանը, խոսելով իշխանափոխությունից հետո ծրագրերի մասին, ասաց՝ միջազգային կառույցներում ՀՀ արտաքին գործերի նախարարության, հայկական սփյուռքի, այլ պետական մարմինների գործունեության արդյունքում հակամարտության համապարփակ լուծման նպատակով պետք է հասնել Արցախի ամբողջականացմանն ու Ադրբեջանից դուրս կարգավիճակի հարցի քննարկմանը, Արցախի անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ-ն պետք է աջակցի ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությունն Արցախում՝ հասնելով նրանց ԵԱՀԿ ներկայացուցչական կարգավիճակի հաստատմանը։

Ըստ Զաքարյանի ներկայացրած ծրագրի, ազգային անվտանգության նոր ռազմավարության հիմքում պետք է դրվեն արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական ջանքերի միջոցով Հայաստանի եւ Արցախի շուրջ անվտանգային կայուն եւ երկարատեւ խաղաղության գաղափարներն Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի պարտադիր կիրառման միջոցով․ «Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով՝ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտներում Հայաստանը պետք է վերականգնի եւ ընդլայնի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը»։

Նա նշեց՝ Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք  չունի․ «Բայց այնպիսի ժողովրդավարությունը, որը չի սպառնում վերածվել մեկ անձի դիկտատուրայի, որը չի կալանավորում խաղաղ բողոքի ցույցեր իրականացնող քաղաքացիներին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031