Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյան դաշինքը չի պատրաստվում մասնակցել ավագանու նիստերին

Մայիս 15,2022 14:30

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 13-ի որոշումով Վանաձորի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը:

Մամիկոն Ասլանյան խմբակցության ավագանու անդամ Արթուր Օհանյանի կարծիքով՝ կատարվել են հակաժողովրդական գործողություններ. «Տրամաբանական առումով ամեն ինչ տանում էր սրան, քանի որ 2 անգամ ՏԻՄ օրենքում փոփոխություն արեցին, որպեսզի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն: Թե՛ ՏԻՄ-ի կոնցեպտի առումով, թե՛ ընդհանուր առմամբ սահմանադրության, ժողովրդավարության տեսանկյունից ես համարում եմ, որ այս գործողությունները հակաժողովրդական են: Քանի որ համայնքի ղեկավարին ընտրում է ավագանին, ավագանին էլ առաջնային մանդատ ստացող մարմին է: Այսինքն, ժողովրդավարությունը հենց այդ սկզբունքով է իրականացվում»

Օհանյանը նշեց նաեւ, որ այս որոշումով Վանաձորում առաջացած խնդիրներն, այնուամենայնիվ, լուծում չեն ստանալու. «Համենայնդեպս Վանաձոր համայնքի ճգնաժամը սրանով չի լուծվում: Դեկտեմբերի 5-ից սկսած, արդեն մոտ 6 ամսի է համայնքում շատ խնդիրներ կան, որ բարձիթողի վիճակի են: Ավագանուն էլ ըստ էության սահմանափակել են իր գործողությունների մեջ: Այսինքն, այն ինչը վերապահված էր համայնքի ավագանուն, մի ձեռքով օրենքը տվել էր ավագանուն, մյուս ձեռքով վերցրեցին եւ վարչապետն իրացրեց այդ լիազորությունը»:

Խոսելով հետագա քայլերից՝ Արթուր Օհանյանն ասաց, որ առաջին հերթին չեն մասնակցելու ավագանու նիստերին. «Մենք չենք մասնակցելու նման ապօրինի գործընթացների: Իսկ հետագա քայլերը երկարաժամկետ առումով, նախ պետք է հասկանանք այսօրվա մարտահրավերները, վաղվա մեր փոփոխությունները եւ որքան կտեւի: Դատական գործընթացներ ունենք եւ այլն: Որքանով տեղյակ եմ մայիսի ամսվա վերջին քրեական գործով դատավարությունը կմտնի դատարան, հուլիսին էլ համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված դատական գործընթացն է տրամաբանական փուլ մտնելու: Դրա համար այդ գործընթացներին կսպասենք, կհասկանանք դրանից հետո մեր անելիքներն ու մարտավարությունը: Կներկայացնենք նաեւ հանրությանը»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031