Մայիսի 14-ին, ժամը 20։25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազնվաձոր գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում նկատվել է քաղաքացու դի՝ ծառից կախված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին կախված է եղել հողանցման երկաթե սյան վրա:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ իջեցրել են տեղի ուժերով։
Կարդացեք նաև
Փրկարարները քաղաքացու դին (Օ. Ս.) մոտեցրել են (մոտ 2 կմ) երթևեկելի հատված և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ