«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան՝ 631 միավորով:
Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը, որը մրցույթին մասնակցում էր SNAP երգով, զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։ 40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր: Հայաստանը ստացել էր 40 ձայն: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 21 միավոր: